top of page
Welcome - Glendale City Scape.jpg

Be Ready for Wildfires


The tragic stories coming out of counties in both northern and southern California, where raging wildfires have taken lives and destroyed property, act as a reminder of the constant threat of fire in California.

Glendale residents who faced evacuations or were evacuated during the La Tuna Canyon fire know all too well the need to prepare for such quick and unpredictable developments.

MyGlendale City News would like to turn residents’ attention to a helpful ABC7 article about how to prepare for a wildfire evacuation.

The article encourages residences to have a family evacuation and communications plan, prepare your home by following Cal Fire’s pre-evacuation preparations list, assembling an emergency supply kit, and more.

An Armenian translation* of the ABC7 article can be found below.

Հրդեհը կարող է բռնկվել ցանկացած ժամանակ և տարածվել արագ և անսպասելի: Տարհանման նախապատրաստումը պետք է սկսվի մինչև վտանգը: Եթե ​​ձեր ընտանիքը գտնվում է կամավոր կամ հնարավոր տարհանման տակ, նախապատրաստեք ձեր տունը և պատրաստ եղեք լքելու այն: Եթե հրահանգում են պարտադիր տարհանում, շատ կարևոր է, որպեսզի հեռանաք որքան հնարավոր է արագ:

Ձեռնարկելով հետևյալ քայլերը դուք պատրաստ կլինեք հրդեհի դեպքում տարհանմանը:

Կազմեք ծրագիր:

Հրդեհների տարհանման (կամ ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում) նախապատրաստական աշխատանքները պետք է սկսվեն մինչև վտանգը: Ստեղծեք ընտանեկան տարհանման և իրար հետ հաղորդակցվելու ծրագիր: Համոզվեք, որ ձեր կենդանիները նույնպես ընդգրկված են ձեր մշակած ծրագրի մեջ: Ստեղծեք ձեր տանից դուրս գտնվող հանդիպման վայր, եթե ձեր տունը գտնվում է անմիջական վտանգի տակ: Հետևեք հեռախոսազանգերին, հեռուստատեսությանը և ռադիոին արտակարգ իրավիճակների և տարհանման հրահանգների մասին տեղեկանալու համար:

Պատրաստեք ձեր տունը:

Եթե ժամանակ ունեք պատրաստելու ձեր տունը մինչև հնարավոր տարհանումը, ապա հետևեք Քալիֆորնիայի Հրդեհների նախնական տարհանման նախապատրաստական ​​ցուցակին ձեր տան ներսում և տանից դուրս: Եթե ​​ձեր ընտանիքը կամ ձեր տունը գտնվում են անմիջական վտանգի մեջ, ապա անմիջապես տարհանեք:

Ձեր տան ներսում կարևոր քայլերը ներառում են պատուհանները բաց թողնելը, ցանկացած հրավտանգ նյութերի կամ կահույքի տեղափոխումը պատուհաններից հեռու դեպի սենյակի կենտրոն և լույսերը միացրած թողնելը, որպեսզի հրշեջները տեսնեն ծխի միջով:

Ձեր տանից դուրս կարևոր քայլերը ներառում են հրավտանգ նյութերը հավաքելը և դրանք տան ներսում դնելը, պրոպանի տարաները անջատելը և շինությունից հեռու դնելը և ձեր հարևաններին ստուգելը համոզվելու համար, որ նրանք ել պատրաստվում են հեռանալ:

Հավաքեք արտակարգ իրավիճակների պարագաների պայուսակ:

Ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար պարագաներ ունենալը կարևոր քայլ է տարհանման պատրաստման համար: Cal Fire-ը խորհուրդ է տալիս որպեսզի պատրաստի ունենաք երեք օրվա պաշար, որը պարունակում է շուտ չփչացող սնունդ և երեք գալոն ջուր յուրաքանչյուր անձի համար: Կարևոր է նաև, որպեսզի վերցնեք լրացուցիչ ակնոցներ կամ կոնտակտային ոսպնյակներ, յոթորյա դեղորայքի պաշար և ձեր կարևոր փաստաթղթերը, ինչպիսիք են ծննդյան վկայականները և անձնագրերը

*Translated by Vladimir Soghomonyan, customer service representative at the City of Glendale.

bottom of page